ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը պայմանավորվածություն չունեն. Լոռու մարզպետը՝ Վանաձորի իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մինչեւ օրս Վանաձորը ղեկավար չունի: Ավագանու նիստ հրավիրել այդպես էլ չի հաջողվում, որի ժամանակ էլ պետք է համայնքի ղեկավար ընտրվի, իսկ նախկին ղեկավար Մամիկոն Սսլանյանն էլ կալանավորված է:

«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի առնչությամբ զրուցել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ:

-Վանաձոր համայնքը չունի քաղաքապետ, թեպետ ավագանու մանդատները բախշված են, ավագանին պատրաստ է անցնել իր գործողություններին: «Հակառակորդ» ուժերը մեղադրում են իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որ այստեղ նույնպես ցանկանում է իշխանություն վերցնել: Ձեր դիրքորոշումն ու պատասխանը ո՞րն է:

-Ձեր նշած ուժերը դա ոչ թե «Մամիկոն Ասլանյան» կամ «Հայրենիք» դաշինքներն են, այլ քոչարյանասերժադաշնակցական դաշինքն է: Դա ակնհայտ երեւում է, որովհետեւ շատ ջանասիրաբար աջակցում են այդ ուժերին: Ես սրա մասին խոսել եմ դեռ քարոզարշավը դեռ չէր մեկնարկել: Այդ քոչարյանասերժադաշնակցական դաշինքից եթե խոսենք, վստահ եմ, որ ժողովրդին նորություն չենք ասի վատ իմաստով, քանի որ մարդիկ իրենց մաշկի վրա դա զգացել են: Ինչ վերաբերում է, որ մեղադրում են մեզ քաղաքապեռ չունենալու հարցում, հիմա դատական գործընթաց է սկսվել, ինչն էլ ես նորմալ եմ համարում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր դատարան, որպեսզի իրենց մանդատը կարողանան վերականգնել, իրենք էլ իրենց այդ մոտ 1300 հոգու շահերն են պաշտպանում: Եթե չեմ սխալվում 9 ձայն էր պակասում, բայց անժշտությունների թիվը շատ էր: Իրենք էլ իրենց ընտրող քաղաքացիների ու կուսակցության շահերն են պաշտպանում: Դա նորմալ իրավական ընթացակարգ է: Վանաձորում հիմա աշխատանքները բնականոն հունով ընթանում են, կան որոշակի դժվարություններ, բայց վստահ եմ, որ մետ ապագայում դա կհարթվի: Եվ լավ կլիներ այդ միավորումը՝ դաշինքը, խոսեր իրենց բացթողումներից, սխալներից; Ես ուզում իրենց հռետորական հարց տալ. արդյոք Վանաձոր քաղաքը թալանվել է, թե ոչ: Ապօրինություններ եղել են, թե ոչ, մայթերը վաճառվել են, թե ոչ, կանաչ տարածքներ վաճառվել են թե ոչ: Եթե թալանվել է, ապա ովքեր են վերջին 5, 10, 15, 20 տարվա ընթացքում եղել իշխանություն Վանաձոր քաղաքում:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս