Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան բախվել է գազատար խողովակին և գլորվել ձորը․ կան հոսպիտալացվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 16-ին` ժամը 16:07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և գլորվել ձորը (մոտ 30 մ)։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և 1 ուղևոր հոսպիտալացվել են Կապանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, երկու ուղևորի դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Կապանի ԲԿ:




Լրահոս