Էջմիածնի խոզաբուծարանի տարածքում մեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին, ժամը 18:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի խոզաբուծարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:00-ին, մարվել՝ 19:10-ին: Խոզաբուծարանի տարածքում այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:




Լրահոս