Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ով վարակման ավելի քան 11 000 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 039 նոր դեպք, առողջացել է 5199, մահացել 42 քաղաքացի: Այս մասին հայտնում է Agenda.ge-ն:

Վրաստանում վիրուսի փաստացի դեպքերի թիվն այս պահին 69 161 է: Երկրում վերջին 24 ժամում իրականացվել է 63 875 թեստավորում, որից 38 686-ը՝ ռապիդ:

Վրաստանում 2020-ի փետրվարի 26-ից սկսած գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր առմամբ 1 մլն 40 461 դեպք, որից 956 627-ն առողջացել է, 14 673-ը՝ մահացել:




Լրահոս