Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային հատվածի ենթակառուցվածքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի զինված ուժերը հարված են հասցրել Գազայի հյուսիսային հատվածին՝ հայտնել են ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ մեկ օր առաջ այնտեղից գնդակոծվել է Իսրայելի հարավում գտնվող Սդերոտ քաղաքը, հակաօդային պաշտպանության միջոցները հաջողությամբ որսացել են արձակված արկը, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:

Դրանից անմիջապես հետո Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածներ են հասցրել Գազայի հյուսիսում մի շարք այլ ենթակառուցվածքների, որոնցից օգտվում էին պաղեստինցի զինյալները։

Միևնույն ժամանակ, իսրայելական ուժերը շարունակել են հարվածներ հասցնել անկլավի կենտրոնական հատվածին։




Լրահոս