Փաշինյանի հետ հանդիպումից հետո ավելի հաստատակամ են դարձել մեր ժողովուրդը․ Արսեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Տավուշում վիճակը լարված է: Ոսկեպարի, Կիրանցի և այլ հատվածի բնակիչներ իրականացնում են բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Տավուշի: Այնտեղ է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո):

ArmLur.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժողովուրդը պինդ է, իր արդար պահանջի տերը:
«Ամեն ինչ փորձում է արվի, որպեսզի մեր ժողովուրդը ետ կանգնի իր պահանջից, բայց ամուր ա Կիրանցի ժողովուրդը, մենք էլ մեր ժողովուրդի կողքն ենք: Գնալով ավելի են շատանում մարդիկ, տարբեր տեղերից, տարբեր քաղաքներից»,-ասաց նա:

Հարցին, թե երկվա՝ ՀՀ վարչապետի Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո իրավիճակի որևէ փոփոխություն կա թե՞ ոչ՝ ասաց.

«Ավելի պինդ ա մեր ժողովուրդը, այս ամեն ինչը ճշմարտության մասին պայքար ա, և մեր ժողովուրդը իր տան համար է պայքարում: Գիշերը հանդիպեցինք, խոսեցինք, ես կասեի ավելի հաստատակամ են դարձել մեր ժողովուրդը»:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ, որևէ հուսադրող բան չի եղել: Սա գործընթաց է, որ պետք է արվի, իսկ ժողովուրդը այդ գործընթացը կասեցնելու համար ոտքի է ելել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս