Հունվարի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանյան լճում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներն ու փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել և դուրս են բերել մոտ 40 տարեկան տղամարդու դի:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 2021 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 48-ամյա Արսեն Ղազարյանն էր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: