N զորամասի հրաձգարանում փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։
Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։
Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների: