Քննիչների աշխատավարձը կբարձրանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ կառավարությունը նախագծերը գաղտնի է քննարկում, անցկացնում չզեկուցվողների անվան տակ։ Եվ, ահա, կառավարությունը երեկ չզեկուցվող նախագծով բարձրացրեց իրավապահ համակարգի քննիչների աշխատավարձը:

Մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդից 4,1 մլրդ դրամ կամ 8,2 մլն դոլար հատկացվեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը:

Ընդհանուր գումարից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացվեց ԱԱԾ-ին, 340 մլն՝ Ոստիկանությանը, եւ 643 մլն՝ Քննչական կոմիտեին: Գումարի հատկացման հիմնավորումն այն է, որ քննիչների ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու անհրաժեշտություն կա, քանի որ քրեական գործերի թիվն աճել է, եւ քննիչները սկսել են լքել համակարգը:

Մասնավորապես, 643 մլն դրամը կուղղվի քննիչների աշխատավարձերի բարձրացմանը:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս