3 մլն դրամ՝ Լիտվայի նախագահի պատվիրակության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մայիսի 19-ից 20-ը Հայաստանում էր գտնվում Լիտվայի նախագահը: Պաշտոնական այցի շրջանակում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդիենը հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային հյուլընկալեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Լիտվայի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստանում գիշերել են «Ալեքսանդր» հյուրանոցում: Մեկ գիշերվա համար բյուջեից վճարվել է 3 մլն դրամ:

Ն.Հ.




Լրահոս