Էրդողանը մեկնել է Սոչի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սոչի։

Anadolu-ն։ գրում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել Ստամբուլից տեղական ժամանակով ժամը 13:00-ին։

Ուղևորության ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և այլ պաշտոնյաներ:

Էրդողանը Սոչիում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ կապերի վիճակի և հեռանկարների շուրջ։ Քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային գործընթացները։




Լրահոս