Իսակովի պողոտայի մի հատվածում հետադարձի համար նախատեսված գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարահատվածում:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես՝ հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով:

Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:




Լրահոս