Ազգային ժողովը զուգարանների վերանորոգման համար կծախսի մոտ 11 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովն ընթացիկ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել։

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Ազգային Ժողովի ավտոտնտեսության աշխատասենյակների, զուգարանների եւ աստիճանավանդակի ընթացիկ վերանորոգման համար խորհրդարանը պայմանագիր կնքել է «Հիպերնովա» ընկերության հետ՝ հոկտեմբերի 18-ին։ Մեզ հայտնի դարձավ, որ այդ նպատակով պետական բյուջեից կծախսվի 10 մլն 934 հազար 480 դրամ գումար։ Խոսքը ծառայողական մեքենաների սպասարկումը ապահովող աշխատողների համար նախատեսված աշխատասենյակների եւ զուգարանների մասին է։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս