ՖՈՏՈ. «Մեր անփոխարինելի…». ինչպես է անցել ԱՄՆ-ում Հայկոյին նվիրված համերգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելես քաղաքի՝ Ալեքս թատրոնում կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ, սիրո հավերժ երգիչ Հայկոյի հիշատակին նվիրված մեծ համերգ, որին ներկա էին երգչի հարազատ ընկերներն ու մտերիմները:

Ի դեպ, նշենք, որ համերգը կրում է «Սերը սիրուց հետո՝ կարոտով…» խորագիրը:

ArmLur.am-ը ստորեւ նեկայացնում է լուսանկարներ հայտնիների մասնակցությամբ համերգից:

Հիշեցնենք, որ 2021թվականի սեպտեմբերի 21-ին կորոնավիրուս համավարակի պատճառով  մահացել է երգիչ, երգահան Հայկոն։  Հայկոն 48 տարեկան էր։

Սեպտեմբերի 29-ին երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց։

Հայկոն 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

Լիդա Եղիազարյան




Լրահոս