Հայաստանի խորհրդարանի բուֆետը բավականին «թանկ նստեց» ԱԺ բյուջեի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանի բուֆետը բավականին «թանկ նստեց» ԱԺ բյուջեի վրա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի ճաշարանի միայն սպասքի համար ծախսվել է 5 մլն դրամ: Գնվել է ափսե, գդալ, աղաման, հացաման, կաթսա, կացին, դանակ, բռնիչ եւ այլն: Մեզ հայտնի դարձավ, որ մրցույթին մասնակցել է Ա/Ձ Ռոբերտ Մելիքյանը, որն էլ հաղթող է ճանաչվել: Բացի այս, եւս 5 մլն դրամ Հայաստանի Ազգային ժողովը պետական միջոցների հաշվին խորհրդարանի ճաշարանի ճաշասեղանների համար է ծախսել։

Մեզ հայտնի դարձավ, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնվել է չորստեղանի ճաշասեղան՝ աթոռներով։ Թվով 25 հատ սեղան է գնվել, միավորի արժեքը կազմել է 200 հազար դրամ։

Տեղեկացնենք, որ դեռեւս հոկտեմբերի 6-ին կառավարության որոշմամբ 31 մլն դրամ հատկացվել էր ԱԺ բուֆետ-ճաշարանի բարեկարգմանը։
Կառավարությունը խորհրդարանին թույլ էր տվել աշխատանքներն իրականացնել առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնելու ընթացակարգով, «ստեղծված իրավիճակում գնման անհետաձգելի պահանջի և գնման այլ ձևերի կիրառման ժամկետի անհնարինությամբ» պայմանավորված:

Ս.Հ.




Լրահոս