Armenian text to speach

Պետք է թույլ չտանք Ռուսաստանի հետ բանակցությունների թելը կտրվի. Գերմանիայի կանցլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությանը, գրում է  Sueddeutsche Zeitung-ը:

Պարբերականին տված հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է․ «Կարևոր է, որ ի հեճուկս առկա լուրջ տարաձայնությունների, թույլ չտանք Ռուսաստանի հետ բանակցությունների թելը կտրվի»։

Շոլցը նշել է, որ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները դադարեն, ապա ավելի քիչ հավանական կլինի Ուկրաինայում ճգնաժամի դադարեցումը։




Մամուլի Տեսություն

Լրահոս