Որտե՞ղ և ում հետ է նշելու Մեսսին Սուրբ Ծննդյան տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Սուրբ Ծնունդը կնշի ընտանիքի և ընկերների, այդ թվում՝ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ։

Արգենտինական լրատվամիջոցները հայտնել են, որ Սուարեսը ընտանիքի հետ Մոնտեվիդեոյից մասնավոր չվերթով ժամանել է Ռոսարիո՝ Մեսսիի հայրենի քաղաք։

Աղբյուրների համաձայն, ավելի ուշ խաղացողներին պետք է միանան համաշխարհային ֆուտբոլի շատ այլ աստղեր, մասնավորապես՝ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն։




Լրահոս