ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԳՇ նախկին պետը՝ զինվորական կացարանի հրդեհի դեպքով իր մեղքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի գործով նիստը: Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին հարց ուղղեցինք, թե ինչով է զբաղվում նա այս պահին , իշխանություններից առաջարկ չի՞ ստացել նոր պաշտոնի գնալու համար եւ առհասարակ, որպես ԳՇ նախկին պետ իր մեղքի բաժինը չի տեսնում 15 զինծառայողների մահվան դեպքով, քանի որ իր ղեկավարման ժամանակ են զինվորներին կացարաններ հատկացրել:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Պատրոն Դավո մականունով հայտնի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Քրեական գործով այս պահին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հինարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում» են գտնվում ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, իսկ մյուս անձինք ազատության մեջ են։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում վերոնշյալ պաշտոնատար անձանց մասով առաջին դատական նիստն է:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս