ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար. Արմավիրի ճանապարհին վթարի է ենթարկվել հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` քիչ առաջ Արմավիրի ճանապարհին վթարի է ենթարկվել հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանը:

Shamshyan.com-ը գրել էր, որ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել Toyota CRH-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս, Toyota-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ։

Այսպիսով ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վթարի ենթարկված Տոյոտայի վարորդը հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանն է:

Քնար Մանուկյան




Լրահոս