ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Մհեր Սեդրակյանի և Վաչագան Ղազարյանի գործով դատախազները հետ վերցնելու ապօրինի գույքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Վաչագան Ղազարյանի` «Սերժի Վաչոյի» ապօրինի գործով մեղադրող դատախազ Միհրան Բուլղադարյանից եւ «Թոխմախի Մհեր» մականվամբ հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին ապօրինի գործով մեղադրող դատախազ Համլետ Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչպես են կարողանալու նրանցից ապօրինի գույքը հետ վերադարձնել, երբ նախկին պաշտոնյաները եւ նրանց պաշտպանները պնդում են, որ որեւէ բան չունեն տալու:

Հիշեցննեք, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով անցնող, այսպես ասած, «խոշոր ձկների» շարքը շարունակվում է համալրվել։ Իրավապահների ուշադրության կենտրոնում է նաեւ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, «Սերժի Վաչո» մականվամբ հայտնի Վաչագան Ղազարյանն :Վաչագան Ղազարյանն ու նրա հետ առնչություն ունեցող չորս անձինք, ըստ Գլխավոր դատախազության, 8․2 մլրդ դրամի ապօրինի գույք են ձեռք բերել։ Գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանն ու նրա մերձավորները Երևանում 17 բնակարան ունեն, 4-ը՝ Ավան վարչական շրջանում, 5-ը՝ Ծովակալ Իսակովի պողոտայում, 5-ը՝ Տերյան փողոցում, մեկակական էլ՝ Ամիրյան, Խորենացի փողոցներում և Այգեստան թաղամասում։ Բնակարաններից բացի՝ Ղազարյաններն ունեն նաև այլ շինություններ, ավտոտնակներ ու տարածքներ։ Թվարկվածից զատ՝ բռնագանձման ենթակա են նաև Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, Արմավիրի մարզում գտնվող 1 հողամասն ու 6 տրանսպորտային միջոց։ Վաչագան Ղազարյանին պատկանող բնակարաններից մեկը գտնվում է Տերյան փողոցի այս էլիտար շենքում։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Ղազարյանն ու կինը հաշվառված են Տերյան 66 շենքի 62 բնակարանում։ Ի դեպ, սա հենց այն բնակարանն է, որտեղից ԱԱԾ-ն 2018 թվականի ամռանը հայտնաբերել էր 35 միլիոն դրամ, 1 մլն 110 հազար դոլար, 230 հազար եվրո։ Ղազարյանը 2018-ին բանկերից կանխիկացրել էր 170 հազար դոլար և 436 մլն դրամ։ Նա բերման էր ենթարկվել հազարավոր դոլարներով ճամպրուկը ձեռքին։

Հակակոռուպցիոն դատարանոմ շարունակվում է Թոխմախի Մհեր մականվամբ հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով քննությունը։ Դեռ նախորդ տարի հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորի և նրա ընտանիքին պատկանող մի շարք գույքերի և բաժնեմասերի վրա կալանք է դրվել՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս