Ավելի լավ է Մեսսին վերադառնա «Բարսելոնա», քան Ռոնալդուի հետ մասնակցի դերբիին Սաուդյան Արաբիայում․ Ժունինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիոնի» նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Մեսսին հասավ ամեն ինչի, դարձավ աշխարհի չեմպիոն։ Բայց ժամանակը բոլորի համար անցողիկ է: Կարծում եմ՝ ամենալավ բանը «Բարսելոնա» վերադառնալն է։ Եթե ​​նա վերադառնա անկեղծ սրտով և պայմանագրի այնպիսի պայմաններով, որոնք համապատասխանում են ներկայիս «Բարսելոնային», սա կարող է լավ տարբերակ լինել:
Դա ավելի լավ է, քան Ռոնալդուի հետ դերբի խաղալ Սաուդյան Արաբիայում: Չավին մտերիմ հարաբերություններ ունի Մեսսիի հետ, ինչը երբեմն կհեշտացնի նրան պահեստայինների նստարանին թողնելն ու նրան ավելի կարևոր հանդիպումների համար պահելը: «Բարսելոնայում» բոլորը հարգում են Լիոնելին։ Ոչ ոք չի անի այն, ինչին հասել է նա այս ակումբի հետ»,- Ժունինյոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։




Լրահոս