Սոցցանցերի գրառումները՝ խոշորացույցի տակ. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Համապատասխան մարմինները հետևողականորեն շարունակում են հանցանք չտեսնել բազմաթիվ քպականների՝ տարբեր ժամանակներում թույլ տված արարքներում՝ բռնության ակնհայտ սպառնալիքներ, ընդդիմադիրների վրա հարձակումներ, այդ թվում՝ աքացիներով, կարտոֆիլամարտ, տարբեր «ռազբոռկաներ», խուլիգանական դրսևորումներ և այլն, և այլն: Փոխարենը նրանք պատրաստ են ընդդիմադիր հայացք ունեցող որևէ մեկի՝ նույնիսկ սխալ տեղով փողոցն անցնելու համար ոչ միայն վարչական տուգանք նշանակել, այլև քրեական վարույթ նախաձեռնել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրվա իշխանությունների վախերն ու «ներքին չիստկա» անելու մարմաջն այն աստիճանի է հասել, որ իրավապահ բոլոր համակարգերը գրեթե ամբողջությամբ դրված են սոցցանցային մոնիտորինգի տակ: Գնալով ավելի հաճախ են ընդդիմադիր հայացք ունեցող տարբեր օգտատերերի նկատմամբ քրեական վարույթներ նախաձեռնվում… սոցցանցային գրառման տակ: Հիմնականում «մեղադրանքը» վերաբերում է սպառնալիք կամ բռնության կոչ հնչեցնելուն: Ընդ որում, մեծամասամբ խոսքը վերացական գնահատականների մասին է, որոնք իրավապահները որակում են որպես իշխանություններին և, ի մասնավորի, Նիկոլ Փաշինյանի անձին ուղղված:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։




Լրահոս