ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ հոկտեմբերի 10-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել , որ Շինուհայր բնակավայրի «Բաղեր» կոչվող տարածքում զինվորական համազգեստով դիմակավորված մի անձ ռուսերեն լեզվով սպառնացել է Շինուհայրի բնակչին, ասել է՝ մի մոտեցիր՝ կսպանեմ ու նա մտածել է, որ այդ անձն ադրբեջանցի է։
Արդյունքում Գորիսի իրավապահները իրականացված որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են,որ Շինուհայր բնակավայրի «Բաղեր» կոչվող տարածքում ընկույզ հավաքելու ժամանակ Ա. Գրիգորյանին զինվորական համազգեստով դիմակավորված անձ, ով հանդիսացել է նույն բնակավայրի բնակիչ Լ.Օհանյանը եւ ռուսերեն լեզվով Ա. Գրիգորյանին սպառնացել է կսպանի և պահանջել ձեռքին եղած ընկույզով լի պարկը տալ իրեն, սակայն այդ ժամանակ ավտոմեքենայով նրանց է մոտեցել մեկ այլ համագյուղացի և Լ. Օհանյանը դիմել է փախուստի։
Լ. Օհանյանը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժին, ով հայտնել է, որ ցանկացել է կատակել։
Քնար Մանուկյան






















