
Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայուն ներգրավվածությունը Վաշինգտոնում ընթացած քառօրյա բանակցություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: Նա ընդգծել է, որ առաջընթաց կարող է գրանցվել միայն երկխոսության միջոցով:
«Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայուն ներգրավվածությունը չորսօրյա բանակցություններում:
Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ ձգտելու կայուն խաղաղության»,-նշել է Կլաարը: