Հիշե՛ք, միայն գիտելիքներո՛վ զինված մենք կարող եք դիմագրավել աշխարհի վայրիվերումներին. Երվանդ Թարվերդյանի շնորհավորանքը շրջանավարտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի աշակերտներ, շնորհավորում եմ Ձեզ դպրոցական այս հրաշալի տոնի առիթով։ Վերջին Զանգ, ասվածը ավելի քան պարտավորեցնող արարողություն է, քանի որ ընդամնեը այդ մեկ օրվա մեջ ամփոփվում են աշակերտ-ուսուցիչ տարիների համատեղ աշխատանքը, վերագնահատվում է յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր առիթ, որ տեղի է ունեցել դպրոցի պատերի ներսում։ Դրանք դառնում են թանկ հիշողություններ, որ պարուրում են մեզ մեր ամբողջ կյանքում։

Սիրո՛վ փայփայեք այդ հիշողությունները։

Գտե՛ք Ձեր գիտելիքների ուղին, անվախ գնացեք Ձեր երազանքների ետևից, ազատ եղե՛ք, ստեղծեք և արարեք։ Հիշե՛ք, միայն կրթությա՛մբ, միայն գիտելիքներո՛վ զինված մենք կարող եք դիմագրավել աշխարհի վայրիվերումներին։

Հրաշալի օր եմ մաղթում։

Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ




Լրահոս