Վթար Սասունիկ գյուղի մոտ. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 31-ին, ժամը 15։29-ին ահազանգ է ստացել, որ Սասունիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Խ․, ծնված 2003 թ.) բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ․ Պ․, ծնված 1955 թ.):

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է Վ․ Խ․-ի (ծնված 2008 թ․) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս