Հունիսի 16-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի՛ գործընկերներ

ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը, որը զբաղվում է քաղցկեղով պացիենտների շահերի և իրավունքների պաշտպանությամբ, իրականացնում է Հայաստանում ցավի կառավարման և պալիատիվ (ամոքիչ) խնամքի հասանելիության վերաբերյալ հանրային իրազեկման արշավ։

Արշավի շրջանակներում 2023թ․ հունիսի 17-ին Գյումրիում տեղի կունենա առաջին համայնքային հանդիպումը (Townhall meeting) մարզային ՀԿ-ների, ոլորտի պատասխանատուների, սոցիալական աշխատողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Սիրով հրավիրում ենք լուսաբանման՝ 2023թ․ հունիսի 17-ին, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի դահլիճ, հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք․Գյումրի, Գայի փողոց #1, ժամը 12:00-15:00: Կլինի նաև տեղափոխություն Երևանից Գյումրի։

***

ՀՈՒՆԻՍԻ 16-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանի, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի, բեմադրիչ Գոռ Մարգարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Ռուսական թատրոնը վերադարձել է մոսկովյան հյուրախաղերից, որտեղ «Գարդենիա» ներկայացմամբ մասնակցել է Չեխովյան 16-րդ միջազգային փառատոնին։

***

Տեղեկացնում ենք, որ հունիսի 16-ին ժամը 16:30-ին Մատենադարանում տեղի է ունենալու նկարիչ, քանդակագործ, Մեսրոպ Մաշտոցի արձանի հեղինակ Ղուկաս Չուբարյանի նամականիշի մարման արարողությունը: Սիրով հրավիրում ենք:

***

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկեց Եվրասիական տնտեսական միության արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել այն դեպքերի համար, եթե անհրաժեշտ լինի կայունացնել իրավիճակը տվյալ ոլորտում:

Ի՞նչ ռեսուրսների հիման վրա կարող է ստեղծվել այդպիսի հիմնադրամը, և ի՞նչ ապրանքներ կներառվեն դրա մեջ: Որքանո՞վ են ԵԱՏՄ երկրներն ապահովված գյուղմթերքով և պարենով Ինչպե՞ս է մշակվում սննդի անվտանգության ռազմավարությունը: Ինչպե՞ս է նախատեսվում բարելավել ագրոարդյունաբերական համալիրի համար կադրերի պատրաստման համակարգը:

Այս մասին կխոսվի հունիսի 16-ին` ժամը 12.00-ին, Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Աստանա տեսակամուրջի ժամանակ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից ուղիղ միացմամբ։

Բանախոսները Մոսկվայում.

Այնա Կուսաինովա` ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ

Անդրեյ Դրոբիշևսկի` ԵՏՀ ագրարային շուկաների զարգացման բաժնի պետ:

Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

***

2023 թվականի հունիսի 16-ին լրանում է հայ անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը:

Հունիսի 16-ին, ժամը 12:30-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, արվեստագետի ընտանիքի անդամները, մտավորականներ կայցելեն Երևանի քաղաքային պանթեոն և ծաղիկներ կխոնարհեն մեծանուն արվեստագետի շիրիմին:

Ժամը 15:00-ին, Երևանի Մանկական այգում  (հասցե՝ Զաքյան 13/2) տեղի կունենա Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի հանդիսավոր բացումը:

Ժամը 16:30-ին, Մատենադարանի թանգարանային մասի տեսասրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարում, որից հետո՝  Մատենադարանի գիտական մասնաշենքի մեծ դահլիճումժամը 17:00-ին կկայանա «Հովեր» երգչախմբի համերգը:




Լրահոս