Հակառակորդը կրակել է նաև Կոռնիձորում․ ինչ իրավիճակ է այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Կոռնիձորում ամեն ինչ նորմալ է: Առավոտյան կողմ է մի քանի կրակոց եղել հակառակորդի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

«Թշնամին ոչ մի սանտիմետր առաջխաղացում չի ունեցել, չի էլ կարող ունենալ, մեր տղաները պինդ կանգնած են»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նրանք կիրառել են նաև ականանետ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս