Սահմանադրական դատարանը կքննի կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հարցը. փաստաթուղթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանդրական դատարանը վարույթ է ընդունել կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի դիմումը։

Նշենք, որ պաշտպան Մանուկյանը դիմել էր ՍԴ Արուսյակ Ալեքսանյանի կալանքի կիրառման հետ կապված դատավարական նորմերի տրված սահմնադրականությունը պարզելու համար։ Բանն այն է, որ Հակակոռուպցիոն դատարանը եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը եւ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը Արուսյակ Ալեքսանյանին կալանավորելու համար քրեական դատավարության օրենսգրքի նորմերը մեկնաբանել են այնպիսի մեկնաբանությամբ, որը առերեւույթ հակասում է սահմանադրության 27–րդ հոդվածով հռչակված անձի ազատության իրավունքին։

Եվ ահա ՍԴ-ն պաշտպան Անդրանիկ Մանուկյանի դիմումը ընդունել է վարույթ։




Լրահոս