Պեսկովը հերքել է, որ Պուտինը հրաժարվել է Մակրոնի եւ Շոլցի հետ հեռախոսազրույցներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցներից, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Ո՛չ, դա ճիշտ չէ»,-ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Պեսկովի խոսքով՝ «առայժմ հեռախոսազրույցների անցկացման վերաբերյալ կոնկրետ առաջարկներ չեն եղել»։

Պեսկովը նաեւ հիշեցրել է, որ Պուտինը նախօրեին հաստատել է, որ բաց է օտարերկրյա գործընկերների հետ շփման համար: «Ե՛վ Շոլցը, ե՛ւ Մակրոնը, ե՛ւ նրանց ներկայացուցիչները խոսել են Ռուսաստանի հետ բարձր մակարդակով երկխոսության պահպանման կարեւորության մասին։ Մենք կիսում ենք այդ տեսակետը»,-նշել է նա։




Լրահոս