Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է հրկիզել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը․ ո՞ւր են տեղափոխել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է քաղաքացին, որը հրկիզել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նշված արարքը կատարել է 42-ամյա Էդգար Ղևոնդյանը, որը Արմավիրի մարզի բնակիչ է։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել, և 42-ամյա Էդգար Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 44-264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, վերջինս ձերբակալվել և ներկայացվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ որպես անվտանգության ապահովման միջոց որոշում է կայացվել վերջինիս տեղափոխել ՀՀ առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

shamshyan.com-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գործող ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 1-ին հարկի պատուհանից հրկիզել է շենքը, ապա դիմել փախուստի։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի փաստով «գույքը ոչնչացնելը կամ վնասելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս