Ամբիցիաներից զուրկ ելույթ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Շիրինյանը խոստովանեց, որ երբեք Լևոն Տեր-Պետրոսյանի երկրպագուն չի եղել, սակայն արդար լինելու համար ասաց, որ նրա մարտիմեկյան ելույթը հավասարկշռված էր:

Քաղաքագետի խոսքով՝ ելույթում Հայաստանի խնդիրները հաշվարկված էին՝ ելնելով տարածաշրջանի անվտանգությունից:

«Ամբիցիաներից զուրկ ելույթ էր, որով առաջարկում էր ընդդիմության համազգային կոնսենսուս, ինչն ենթադրում է նաև իշխանության հետ երկխոսություն: Իշխանափոխությունը հենց այնպես չի լինում»,- մանրամասնեց Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նաև վստահ է, որ միասնական ընդդիմությունը պետք է ներկայացնի քաղաքական, տնտեսական ու աշխարհաքաղաքական ընկալումների պլատֆորմ:

Շիրինյանը պլատֆորմի անհրաժեշտությունը բացատրեց նրանով, որ պետք է սահմանել առաջնահերթությունները: Որպես ազգային անվտանգության մեծագույն վտանգ քաղաքագետն առանձնացրեց ոչ թե Արցախի հարցը, այլ արտագաղթը, ինչը, Շիրինյանի խոսքով, մահվան և կյանքի հարցի է վերածվել Հայաստանում:

«Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ընդունի, որ լիբերազմի այն տեսակը, որը ձևավորվել է իր ղեկավարության տարիներին, Հայաստանի համար փակուղի է տանում»,- ասաց քաղաքագետը` շեշտելով, որ միասնական ընդդիմությունը պետք է նախ և առաջ մշակի տնտեսական զարգացման ծրագիր:

Զրուցեց Լիլիթ Լալայանը




Լրահոս