Ռուս-ուկրաինական սադրանքները.պաշտոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ մարտի 4-ի գիշերը Ղրիմում ծրագրավորված է երեք կամ չորս ռուս զինվորականների սպանություն: Նման հայտարարություն արել է ՆԳ փոխնախարար Նիկոլայ Վելիչկովիչը, որը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Համաձայն փոխնախարարի` այդ սադրանքն արվելու է այն բանի համար, որպեսզի օրինականացվի ռուսական զորքերի մուտքը Ուկրաինայի տարածք: Բարձրաստիճան պաշտոնյան նշել է նաև, որ սպանություն նախապատրաստողները կպատժվեն` հաղորդում է lenta.ru կայքը:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել էր, որ սադրանքներ են նախապատրաստվում ՌԴ Սևծովյան նավատորմի դեմ և հրաժարվել էր հայտնել այլ տեղեկություներ այդ մասին:




Լրահոս