ՖՈՏՈ. Նոր մանրամասներ Կոմայգում բռնկված հրդեհից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 13-ին, ժամը 11:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան և Գ․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այգու տարածքում այրվում են ատրակցիոնների թափոններ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։05-ին, մարվել՝ 13։26-ին։ Այրվել են ատրակցիոնների թափոններ և կենցաղային իրեր։

 




Լրահոս