
Սույն թվականի օգոստոսի 21-22-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն օրվա տարբեր ժամերի չնախատեսված խուզարկություններ են իրականացրել հիմնարկի խցերում:
Խուզարկությունների արդյունքում խցերից մեկի սառնարանում՝ սմբուկով ուտեստի տարայում, հայտնաբերվել է բջջային հեռախոս: Եվս մեկ բջջային հեռախոս և լիցքավորման քարտ հայտնաբերվել են այլ խցում՝ ներքնակի մեջ պատրաստված թաքստոցից:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: