Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Պատճառը՝ Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելն է։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են տարածաշրջանում միջազգային դերակատարների ակտիվ ջանքերով խթանվող կարգավորման փխրուն գործընթացին։




Լրահոս