Ահազանգ. Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ կապ հաստատել չի հաջողվել. հայտնաբերվել են անշնչացած մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ չի հաջողվում կապ հաստատել Երևանից Գորիս քաղաք գնացող ավտոմեքենայի վարորդի հետ․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Սառնակունք գյուղի մոտակայքում՝ «Բոչկի Ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է վթարված Nissan մակնիշի ավտոմեքենա․ կա երկու զոհ։




Լրահոս