Armenian text to speach

Իրանը երկու դար որևէ երկրի վրա չի հարձակվել և չի պատրաստվում հարձակվել․ Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և այժմ էլ նման մտադրություն չունի։ Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնում Մեհրդադ Ախլաղի Քիթաբչիի թեկնածության քննարկմանը նվիրված նիստի ընթացքում։

«Վերջին երկու դարերի ընթացքում Իրանը ոչ մի երկրի վրա չի հարձակվել և այժմ էլ նման մտադրություն չունի։ Սակայն մենք կդիմակայենք ցանկացած հարձակման՝ նույնիսկ մեր կյանքի գնով, և թույլ չենք տա, որ թշնամիները ոտնձգություն կատարեն մեր հողի նկատմամբ», — հայտարարել է Փեզեշքիանը։

Նա նշել է, որ Իրանի պաշտպանունակությունը չի սահմանափակվում միայն հրթիռներով՝ միասնությունն ու համախմբվածությունը բնորոշելով որպես «երկրի պաշտպանական հզորության էական բաղադրիչ»։Իրանը երկու դար որևէ երկրի վրա չի հարձակվել և չի պատրաստվում հարձակվել




Լրահոս