ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործարար Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը լրացել է․ ԱԱԾ մեկուսարանից թույլ չեն տալիս դուրս գալ. փաստաբանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում գործարար Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը հայտնեց, որ Դավիթ Գալստյանին ապօրինի անազատության մեջ են պահում։ Ըստ պաշտպանի՝ 1 ամսյա կալանքի ժամկետը լրացել է, ու նա պետք է ազատության մեջ լիներ, բայց ԱԱԾ մեկուսարանից հրաժարվում են նրան ազատ արձակել։

Նշենք, որ Դավիթ Գալստյանը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի Պն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով, որը վերաբերվում է 2018 թվականի մատակարարումներին, ինչպես նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ նախկին կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործին միացրած դատական գործով, որը արդեն վերաբերվում է 2011 թվականի մատակարարումներին։ 2011 թվականի մատակարարումներին վերաբերող քրեական գործով Դավիթ Գալստյանը այս տարվա հունվարի 30֊ից կալանավորվել էր, գործը դատարան ուղարկելուց հետո 1 ամսով կալանքի ժամկետը ապօրինի երկարացվել էր, սակայն արդեն հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Գալստյանին 40 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակել՝ մերժելով կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:

Քնար Մանուկյան




Լրահոս