Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Ծաղկաձորում անցկացվող «Mining Armenia Forum 2026» ֆորումի շրջանակում ստորագրված փաստաթղթով նախատեսվում է հանքարդյունաբերական ոլորտի համար հիմնել վերլուծական կենտրոն (think tank)։
Կենտրոնը կծառայի որպես հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և պետական ու մասնավոր հատվածների միջև երկխոսության միասնական հարթակ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանն ու ոլորտի կայուն զարգացմանը։



























