Ոչ ոք չի կարող մեղադրել խաղաղապահներին Արցախում տեղի ունեցողի համար. Դմիտրի Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հասկանում է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն Մոսկվան կտրականապես համաձայն չէ իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և ռուս խաղաղապահների վրա բարդելու փորձի հետ։ Այս մասին մամուլ ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ ինտենսիվությունը, սակայն կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի վրա բարդելու փորձի հետ, կամ առավել ևս ռուս խաղաղապահների վրա, որոնք իրական հերոսություն են ցուցաբերում իրենց գործառույթներն իրականացնելու մանդատի համաձայն։Նրանք  մեղադրում են խաղաղապահներին, բայց մենք չենք համաձայնվի նման նախատինքների հետ»,- ընդգծել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ հիշեցրել է, որ հատկապես այս դժվար օրերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։

«Ռիա Նովոստի»-ին գրում է, որ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահներն են պատասխանատու Արցախում տեղի ունեցողի համար։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս