Հայաստանում բացակայում է ՄԻՏՔԸ․․

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամենապատասխանատու ժամանակ ինչքան էլ ցավալի է, բացակայում է ՄԻՏՔԸ․․Կան միայն բառակապակցություններ, միայն վերացական, որոշ քիչ դեպքերում կոնկրետ գործողություններ ու դրանց գնահատականներ․․․ Ոչ ոք չի հետաքրքրվում գործողությունների հիմքում ընկած գաղափարներով, որոնք գուցե կան, գուցե չկան․․․ Շահեր, շահեր ու միայն շահեր՝ րոպեական, ժամային, գուցե ամսական, բայց ոչ երկարաժամկետ․․ Բացակայում է հավերժական այն ՄԻՏՔԸ, որը գալիս է դառնում անմիջական, դառնում կենսական․․․․ Կյանքը բացակայում է, ԷՈՒԹՅՈՒՆԸ անէացել է․․․պետք է սթափվել․․․ բայց ոչ խուճապի մատնվել, այլ սթափվել․․․․մարում ենք , հատնում ենք, ցնդում ենք․․․ ցաք ու ցրիվ ենք լինում․․․ անէական աբսուրդ, անհաղորդություն, անկապություն․․․․ մտածենք․․․




Լրահոս