Բանակում ծառայելուց հրաժարվելու հերթական մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ Ռոման Ուսոյանին մեղադրանք է առաջադրվել։

Մասնավորապես այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ և ԶՀԾ Երևանի թիվ 3 տարածքային ստորաբաժանումում, ենթակա է եղել զորակոչման 2022թ. ձմեռային զորակոչին։

Սակայն մինչև զորակոչի ավարտը չի ներկայացել տարածքային ստորաբաժանում և խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ խուսափել հայտարարված պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից՝ այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում։

Քնար Մանուկյան




Լրահոս