ՖԻՖԱ-ն հրապարակել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում են Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերին կայացած «Ոսկե գնդակի» 67-րդ մրցանակաբաշխության ժամանակ Լիոնել Մեսսին «France football»-ի վարկածով 8-րդ անգամ ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ, երկրորդ տեղը զբաղեցրեց Էրլինգ Հոլանդը, իսկ Կիլիան Մբապեն երրորդն էր:

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու հավակնորդների ցանկում են «Ոսկե գնդակի» դափնեկիր Այտանա Բոնմատին («Բարսելոնա»), Ջենիֆեր Էրմոսոն («Պաչուկա») և Լինդա Կայսեդոն («Ռեալ»):

FIFA The Best մրցանակաբաշխությունը կայանալու է 2024 թվականի հունվարին՝ Լոնդոնում:




Լրահոս