ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստղերը հուշում են ամենօրյա ռեժիմով ապաշխարել. Անահիտ Ավանեսյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան-ծնված տարին՝ աքլոր

Աքլորի տարում ծնված Անահիտ Ավանեսյանի համար 2023 թվականը զիգզակաձև էր. Հաջողություններն ու տհաճ, ցավալի միջադեպերը մշտապես ուղեկցեցին ձեզ: Իհարկե անձնական, ընտանեկան բարեկեցությունն անշեղորեն աճում են, բայց նյարդային ոգեվիճակը երկար ժամանակով չի լքում ձեզ:

2024-ը եւս խոստանում է պահպանել զիգզակաձև վիճակը՝ էմոցիոնալ ֆոնը պահպանելով: Իհարկե, կուսակցական ակտիվությունն ու ուղղաթիռներով օպերատիվ վոյաժները չեն օգնի խոյ նախարարին՝ ազատվելու հասարակական այն պարսավանքից, որ ձեր պատասխանատվության ներքո հայ զինվորների դիակները պարկերի մեջ լցված գետնին էին:

Աստղերը հուշում են ամենօրյա ռեժիմով ապաշխարել, որպեսզի հետո ավելի ծանր հոգեվիճակում չհայտնվեք:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս