Պուտինը խոստացել է պատասխանել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Բելգորոդի հրթիռակոծությունը՝ այն անվանելով ահաբեկչություն։ Նա խոստացել է պատասխանել Ուկրաինային․

«Դա նպատակաուղղված հարված էր քաղաքացիական բնակչությանը։ Ռուսաստանը կարող է Ուկրաինային համարժեք պատասխանել, սակայն Ռուսաստանը հարվածում է ռազմական օբյեկտներին»,- ասել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք՝ Բելգորոդի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, որոնցից 5-ը երեխաներ են:




Լրահոս