Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարին բավականին բուռն ու աշխատանքային է սկսել:
Միայն այս շաբաթ, գրեթե ամեն օր, ՔՊ-ն վարչության նիստեր է արել ու կուսակցության նախաձեռնող խմբի հետ հանդիպումներ է անցկացրել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Նիստերի ժամանակ քննարկման թեման կուսակցական գաղափարախոսությունն է ու ներկուսակցական հարցերը.Նիկոլ Փաշինյանը որոշել է իր թիմակիցներին «դաստիարակել» կուսակցության սկզբունքներին ու գաղափարներին հավատարիմ, իսկ նրանք, ովքեր կդավաճանեն այդ սկզբունքներին, խիստ կպատաժվեն ու կհեռացվեն թիմից:
Նկատենք, որ դեռևս տարեվերջից էր Նիկոլ Փաշինյանը սկսել զտել թիմը ու հեռացնել անհնազանդներին. այս տարին էլ մեկնարկել է գործադիրում պաշտոնանկությունների շքերթով. մարզպետներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից:
Սրան զուգահեռ՝ Փաշինյանը կարծես ոչ պաշտոնական քարոզարշավ է սկսել. ամեն շաբաթ մարզեր է այցելում, տեղում ստուգումներ իրականացնում, հրահանգներ տալիս ու վերջում էլ տվյալ մարզի մարզպետին ազատում աշխատանքից:
Այն մարզերում, որտեղ իշխանությունն իրենց ձեռքում չէ, ՔՊ-ն փորձում է այնտեղ էլ ճնշումների միջոցով իշխանություն վերցնել. այսպիսով Փաշինյանի իշխանությունը ազատվում է բոլոր ընդդիմադիր համայնքապետերից ու մյուս բոլոր պաշտոնյաներից, ովքեր ՔՊ-անդամ չեն:
Իշխող ուժը նաև մեծ թափով ակտիվացրել է երիտասարական կառույցների ու մարզային ակտիվի հետ աշխատանքները, նրանց հետ առավել հաճախ են հանդիպումներ կազմակերպվում, շուտով կգործի նաև ՔՊ կուսակցության դպրոցը:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները վերջին շրջանում զանգում են կուսակցությունը նախկինում լքած անձանց ու փորձում են սիրաշահել նրանց՝ հորդորելով վերականգնել կուսակցության անդամակցությունը:
Իսկ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը, արտաքին ու անվտանգային մարտահրավերները թողած, որոշել իր կուսակցության բարեկարգմամբ ու զարգացմամբ զբաղվել:
Որքան էլ իշխանականները հերքում են, բայց Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը ու ակտիվությունը փաստում են նրա մասին, որ նա մտադիր է նոր արտահերթ ընտրությունների գնալ՝ որպեսզի ամեն գնով երկարացնի իր իշխանությունը ու իր այս նպատակի համար Փաշինյանը կարծես ոչնչի առջև չի կանգնում:
Մանրամասները՝ տեսանյութում։