Թբիլիսիի օդանավակայանից չվերթներ են չեղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատ եղանակի պատճառով Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մի քանի թռիչքներ չեղարկվել են։ Չեղարկվել են չվերթներ դեպի Ստամբուլ, Մյունխեն, Ռիգա, Դուբայ և Բաքու, նաև Ստամբուլից Թբիլիսի չվերթները։

Չեղարկված չվերթների թվում են մի քանի կանոնավոր չվերթներ Թբիլիսիից Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայան։

Վատ եղանակի պատճառով չեղարկվել են նաև Ստամբուլի «Սաբիհա Գոգչեն» օդանավակայանից դեպի Թբիլիսի չվերթերը, որոնք պետք է իրականացնեին «Պեգասուս» և «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունները։ «Թուրքական ավիաուղիներ»-ի կանոնավոր չվերթներից մեկը՝ Թբիլիսի-Ստամբուլ ուղղությամբ, մի քանի ժամով հետաձգվել է հայտնում է «Ալիք մեդիան»:




Լրահոս