Անմեղության կանխավարկածի հարց կա․ Հովիկ Աղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը:

ArmLur.am-ը հայտնել էր նաև, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասով այս աղմկահարույց դեպքին՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասում է.

«Իրավապահներն իրենց գործն են անում, ես ի՞նչ գնահատական կարող եմ տալ, մենք չենք կարող գնահատական տալ այն իմաստով, որ անմեղության կանխավարկածի հարց կա, հետևաբար իրավապահների տիրույթում է դա, նրանք պետք է պարզաբանեն»:

Ինչ վերաբերվում է խոսակցություններին, որ ՔՊ-ում Ալեն Սիմոնյանի մասով շատ դժգոհություններ կան, նրա ու թիմակիցների հարաբերությունները լարված են՝ Աղազարյանն արձագանքեց.
«Նման բան չկա, Ալեն Սիմոնյանը մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից է, և որևէ խնդիր կամ դժգոհւթյուն չկա»:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս