Ռուսաստանը պարզեցրել է վերաբնակման ծրագրի պայմանները հայրենադարձների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտասահմանում ապրող հայրենակիցների համար ավելի կհեշտանա Ռուսաստանում կամավոր վերաբնակման աջակցության պետական ծրագրին միանալը։ Այս մասին որոշումն ստորագրել է կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, տեղեկացրել է ՌԴ կառավարությունը։

Որոշումը վերաբերում է հայրենադարձ հայրենակիցներին։ Դրանք Ռուսաստանի այն քաղաքացիներն են, որոնք մշտապես ապրում են արտասահմանում; նրանք, ովքեր մինչ այդ հրաժարվել էին ՌԴ քաղաքացիությունից; մարդիկ, ովքեր ծնվել կամ մշտապես ապրել են ՌԽՖՍՀ տարածքում եւ մինչ այդ ունեցել են ԽՍՀՄ քաղաքացիություն; այն քաղաքացիները, որոնք ունեն ազգականներ, որոնք ծնվել կամ մշտապես ապրել են ՌԽՖՍՀ տարածքում կամ այն տարածքում, որը պատկանել է Ռուսական կայսրությանը կամ ԽՍՀՄ-ին։

Պետական ծրագրին մասնակցության համար այդ քաղաքացիները ստիպված չեն լինի հաստատել ռուսերենի իմացությունն այն մակարդակով, որը բավական է շփվելու համար։




Լրահոս